Այլ

Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում․ կիզակետում զինկոմն է

Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում․ կիզակետում զինկոմն է

Ադրբեջանում դատարան է ուղարկվել սկանդալային գործերից մեկը։ Համաձայն գործի նյութերի, գործի առանցքում զինկոմներից մեկն է։ Վերջինս 2022-26 թվականներին սիստեմատիկաբար կաշառքի դիմաց զինապարտ արական սեռի տղաներին ազատել է զինվորական ծառայությունից՝ առողջության հետ կապված խնդիրների հիմքով։ Գումարի դիմաց կա կարողացել է «դասավորել» այնպես, որ ծառայությունից խուսափող երիտասարդները կարողանան դուրս մնալ կրկնակի ռազմաբժշկական հանձնաժողովի ուշադրությունից։

Լուծել է նաեւ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված այլ հարցեր։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրգործում նշվել է, որ ընդհանուր առմամբ զինկոմի վերցրած կաշառքի գումարը կարելի է որակել որպես «խոշոր չափի կաշառք»։ Զինկոմի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել նախնական կալանքը։ Գործը քննելու է Բաքվի ռազմական դատարանը։ Մեղադրական վճռի դեպքում՝ զինկոմը երկար ժամանակով կազատազրկվի, իսկ նրա ունեցվածքը կբռնագանձվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image