Այլ

Ժնևում նախատեսված է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը. ի՞նչ է հայտնի

Ժնևում նախատեսված է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը. ի՞նչ է հայտնի

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։ 
Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։

«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր հաղորդել»,- ասել է նա:

Հայաստանի խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը լրագրողների հետ հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ հաջորդ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խորհրդարանների ղեկավարների նախորդ բանակցությունների ընթացքում։ Առաջիկա հանդիպման ստույգ օրը դեռ որոշված ​​չէ։

Հիշեցնենք, որ երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել էին մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ​​հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image