Հասարակություն

Թարս ծնվածները-2

Թարս ծնվածները-2

Մինչ հայ հանրությունը սպասում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հուժկու պատասխան կտան Ալիեւին ու Հայաստանի հասցեին հոխորտացող մյուս սրիկաներին, նրանց տեղը կդնեն ու կհասկացնեն, որ ամեն ինչ չափուսահմանի մեջ է, այդ թվում` մեր համբերությունը, նա «հուժկու հարված» է հասցնում ՀՀ իրավապահներին, հայտարարում, որ իր համբերությունը սպառվել է` անցեք գործի: Նորից հիշում եւ հիշեցնում է իր անփառունակ քայլերից մեկի` դատարանները շրջափակելու մասին ու սպառնում կրկնել:

Մարդը, փաստորեն, 6 տարվա ընթացքում չի հասկացել` ով է իր թշնամին, ում հետ ինչ լեզվով է պետք խոսել, որ կառույցներն են, ըստ Սահմանադրության, անկախ եւ անձեռնմխելի, որոնք են իր լիազորությունները: Չի գիտակցել, որ քիչ թե շատ գրագետ ցանկացած մարդու եւ դրսից մեզ հետեւողների համար վայրենություն, անթույլատրելի ու հակաժողովրդավարական քայլ է, երբ ինքն անթաքույց հրահանգ է իջեցնում դատախազ-դատավորներին, թե` գնացեք պատժեք իմ հակառակորդներին: Մարդը չի գիտակցել, որ ընդդիմության գործն իրեն քննադատելն է եւ պետական բյուջեի ծախսերին աչալրջորեն հետեւելը:

Թերեւս նաեւ մոռացել է, թե ինքն ինչպես էր Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի կառավարությունների ծախսած ամեն «կոպեկը» հաշվում եւ «օդից կախված» լուրեր հրապարակում` պետական միջոցները վատնելու, հովանավորչության, մենաշնորհների, կոռուպցիայի եւ այլնի մասին, որոնց մի մասն անապացուցելի էր, մյուսները, հետագայում պարզվեց` իրականության հետ կապ չունեին, բայց նախորդ կառավարությունները հանգիստ լսում էին այդ ելույթներն ու անգամ հաշվետվություն տալիս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանին: Ի՞նչ ասես, երբ մարդն անգամ «անկախություն», «բանակ», «հայրենիք» եզրույթները եւ դրանց նկատմամբ հանրային զգացումները չի հարգում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image