Միջազգային

Հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի արձանը

Հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի արձանը

Եգիպտոսում՝ Նեղոսի հովտում գտնվել է Հին Եգիպտական Ռամզես 2-րդ փարավոնի 6 տոննայանոց արձանը։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի Տուրիզմի եւ Հնությունների նախարարությունը։ Արձանի մնացորդները հայտնաբերվել են գետի արեւելյան ափին՝ Թել-էլ-Ֆարային տեղամասում։ Արձանի բարձրությունը գերազանցում է 2 մետրը։

Բացակայում են արձանի ոտքերի հատվածն ու պատվանդանը։ Մասնագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ այն մաս է կազմել երեք արձանների արձանախմբի։ Արձանը տեղափոխվել է պահեստ՝ վերականգնման համար։

Գիտնակնները կարծում են, որ ժամանակին այն բերվել է այժմ կորուսյալ համարվող Իմեթ պատմական քաղաք, որտեղ նախատեսված է եղել, որ կտեղարդվի տաճարներից մեկում։

Հիշեցնենք, որ Ռամզես 2-րդին կամ Ռամզես Մեծին հաճախ են նույնացնում Հին Կտակարանում ներկայացվող Ելքի իրադարձությունների հետ։ Նա համարվել է Հին Եգիպտոսի մեծագույն փարավոններից մեկը։ Կառուցլ է Մեմֆիսի Փթախ «աստծո» տաճարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image