Միջազգային

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին

Թեհրանը ԱՄՆ-ին զգուշացնում է զերծ մնալ Հորմուզի նեղուցին մոտենալուց: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին:

«Զգուշացնում ենք, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժեր, հատկապես ԱՄՆ-ն, որոնք նպատակ ունեն մոտենալ և մտնել Հորմուզ, կենթարկվեն հարձակման զինված ուժերի կողմից»,-Աբդոլահիի խոսքերը մեջբերում է «Fars» գործակալությունը:

Նա նշել է, որ իրանցի զինվորականները վերահսկում են Հորմուզի նեղուցը, որով լցանավերի և առևտրային նավերի անցումը կարող է իրականացվել Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image