Այլ

Խորտակված նավից 18-րդ դարի իրեր են հանել

Խորտակված նավից 18-րդ դարի իրեր են հանել

Հնագետները Նորվեգիայի հարավային ափերի մոտ 18-րդ դարի կեսերին ջրասույզ եղած նավից հայտնաբերել ու դուրս են բերել չինական հախճապակի եւ եվրոպական բազմաթիվ ապրանքներ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հնագետները հայտնաբերել ու դուրս են բերել չինական սպիտակ եւ կապույտ հախճապակու հարյուրավոր օրինակներ, ջահերի մնացորդներ, գործվաշքեղենի մնացորդներ։ Մասնագետները նշում են, որ գտածոները եւ անսովոր են եւ ունեն գիտական նշանակալի արժեք։ Նավը հայտնաբերվել է 600 մետր խորության վրա։ Ներկայումս ուսումնասիրվում են արխիվները՝ նավի հետ կապված պատմական տեղեկություններ գտնելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image