Մադրիդի «Ռեալի» վերընտրված նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ։
Նշենք, որ վերընտրությունից հետո, Պերեսը լինելու է «Ռեալի» նախագահը մինչեւ 2030 թվականը։ 79-ամյա Պերեսն ասել է, որ ինքը իր թիմով շարունակելու է աշխատել հանուն նրա, որ «Ռեալը» շարունակի նոր տիտղոսներ նվաճել։ «Մենք հպարտ ենք նրանով, որ աշխարհի լավագույն մարզիկներն ունենք եւ ամենալավ մարզիչներից մեկը՝ Ժոզե Մոուրինյոն, որ իսկական մադրիդիստ է, վերադառնում է մեր ակումբ։ Չկասկածեք, քանի դեռ ես նախագահ եմ «Ռեալը» եղել է եւ կմնա լավագույնը»։