Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է անցկացրել «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցում։ Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են ստվերային աշխատողներ պահելու, այսինքն` աշխատողներին գրանցելու հարցի հետ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնից։ Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ խախտումների հետ են դրանք կապված եղել, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնից փոխանցեցին․ «Հունվարի 11-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Թեժ գիծ ծառայությամբ տեղեկատվություն է ստացվել, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 2024 թվականի հունվարի 12-ին Տեսչական մարմնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը գտնվում է ընթացիկ փուլում»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Համար մեկ է տրվել
Դեռեւս անցած ուրբաթ օրը մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային «համար 1» պ...
«Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել
Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիրը» ս...
Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովե...
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը 2021 թվականին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու...
Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավա...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահ...
×
❮
❯