Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Լուսինե Սեյրանի Գասպարյանին՝ 1 տարի փորձաշրջանով և փորձաշրջանը համակարգող է նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Ալեքսանյանին։
Սա Փաշինյանի միակ նշանակումը չէ, երբ մարդու են պաշտոնի նշանակում 1 տարի փորձաշրջանով, այսինքն՝ հասկանալի չէ, այս մեկ տարվա ընթացքում պաշտոնյան պետք է աշխատանք կատարի, թե՞ սովորի։
Փաշինյանը վարչապետի աշխատակազմի գործերի կառավրչի պաշտոնում էլի 1 տարի փորձաշրջանով նշանակել էր Գարիկ Բոշյանին, որի փորձաշրջանը համակարգող էր կրկին նշանակել վ Լուսինե Ալեքսանյանը։
Բոշյանը հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի կադրն էր, և նրա աշխատանքային ստաժը չէր բավարարարել այդ պաշտոնի համար, ուստի 1 տարի փորձաշրջան էին նշանակել։ Նա նախկինում աշխատել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ որպես ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն։
Նշենք, որ Լուսինե Գասպարյանի մասին որևէ տեղեկություն չկա բաց աղբյուրներում, միակ բանը, որ հայտնի է, նրա տարիքն է՝ 47 տարեկան։