Այլ

«Հանգիստ վեր ընկեք տեղներդ» ․ԲՀԿ-ական փորձագետը՝ ԱԺ նախագահի օգնականին

«Հանգիստ վեր ընկեք տեղներդ» ․ԲՀԿ-ական փորձագետը՝ ԱԺ նախագահի օգնականին

ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է նվիրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին՝ գրելով․ «Որպես մեծահոգի մարդ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.

Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:

Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:
Ցտեսություն:
ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ`Վահե Գրիգորյան»։

Հիշեցնենք, որ երեկ  Վահան Կոստանյանն էլ գրել էր․ «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար։
#անվճարխորհուրդներ»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում «փոխհրաձգություն » էր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ու Արարատ Միրզոյանի միջև, որի նյարդերը  Պետրոսյանի՝ նույնասեռականներին նվիրված հերթական ելույթից հետո տեղի տվեցին, ու նա հայտարարեց՝ մի հատ էլ քֆուր դրեք քվերակության վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image