2003 թվականից ի վեր առաջին անգամ Մերձավոր Արևելքում միաժամանակ տեղակայվել են երեք ամերիկյան ավիակիրներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) իր X սոցիալական ցանցի էջում։
«Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մերձավոր Արևելքում միաժամանակ գործում են երեք ավիակիրներ», - ասվում է գրառման մեջ։
Ըստ տեղեկությունների՝ գործողությանը մասնակցում են USS Abraham Lincoln (CVN-72), USS Gerald R. Ford (CVN-78) և USS George H.W. Bush (CVN-77) ավիակիրները, ինչպես նաև ավելի քան 200 ինքնաթիռ, 12 նավ և ԱՄՆ ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի մոտ 15,000 անձնակազմ։