Հասարակություն

Google-ի դեմ հետաքննություն է սկսվել 

Google-ի դեմ հետաքննություն է սկսվել 

Ճապոնիայում մրցակցության վերահսկողության մարմինը՝ Արդար առեւտրի հանձնաժողովը (JFTC)  հետաքննություն է սկսում՝ պարզելու համար, թե արդյո՞ք Google ընկերությունը չի խախտել հակամոնոպոլիստական օրենսդրությունը՝ համացանցի որոնողական համակարգերում իր ծավալած գործունեության ընթացքում։ Հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշենք, որ նմանատիպ հետաքննություններ Google-ի դեմ նախաձեռնվել են նաեւ ամերիկյան եւ եվրոպական կառավարությունների կողմից։ Ճապոնական վերահսկիչ մարմնի համար խնդրահարույց է այն, որ Google-ը իր եկամուտներից որոշակի մաս հետ է վերադարձրել Android համակարգով աշխատող սմարթֆոն արտադրողներին, պայմանով, որ նրանք իրենց թողարկած սմարթֆոնների վրա մրցակից որոնողական համակարգեր չտեղադրեն։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image