Նիկոլի կուսակցության անդամների կողմից Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում «Ուժեղ Հայաստան»-ի անդամ կամ համակիր անձանց և այդ թվում կանանց ծեծելու դրվագը մեզ վերադարձրեց նախորդ դարավերջի ու նորի սկզբի ժամանակները:
Նախկինների վարքագիծը մերժողները վերածվեցին ավելի վատ նախկինների: Քանի որ իրենց վարքով զրոյացրին 20-30 տարվա առաջընթացը: Ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի հարցում Նիկոլի զրոյական կետը դրեց Արցախի կորստյան գործընթացի սկիզբը: Ինչը հերթական անգամ վկայում է, որ ինքն ու արտերկրում կրթություն ստացած իր ենթակաները դրսևորեցին նեոբոլշևիկյան վարքագիծ: Այսինքն, ժողովրդավարական հորջորջված կառավարման շրջանում մենք ականատես եղանք ժամանակի ամենատոտալիտար համակարգերից մեկի նորովի դրսևորմանը: Երեք միլիոն «վարչապետների» նիկոլական նորօրյա «ագորան» փոխակերպվեց դրսեցիների համար շատ հետաքրքիր, հայաստանցիներիս համար ողբերգական իրականության:
Իսկ ապագա պատմաբանների համար մեր իրականությունը ներկայանալու է որպես տրագիկոմիզմի դասական դրսևորում: Ձևով ժողովրդավարական, էությամբ բռնատիրական համակարգն այսօր պաշտպանություն է գտնում անգրագետ ու հայրենիքի զգացողությունից զուրկ զանգվածների շրջանում: Ու որպես տրագիկոմիզմի դրսևորման երկրորդ շերտ՝ արևմտյան ժողովրդավարական կամ որպես այդպիսին իրենց ներկայացնող պետությունների ղեկավարության կողմից: Պատճառն այն է, որ երկու՝ ժողովրդավարությունից բավական հեռու երկրների հակամարտությանը մեր իրականության «ճարտարապետը» ներգրավվել է եվրոպականի աջակցությունը վայելողի կողմից: Որքան էլ այն լինի վախվորած ու մյուս կողմին ժամանակ առ ժամանակ բարեկամության վերաբերյալ կեղծ հավաստացիում բարձրաձայնող: Իսկ կեղծքիքը տրագիկոմիզմի հիմնական «գաղափարական» հիմքն է:
Կարծում եմ, որ կարելի է այսօրվա տրագիկոմիզմի գագաթնակետ համարել «Հրապարակ»-ի հրապարակած տեղեկատվությունը մարզպետարանների ենթակայության ներքո գործող հիմնարկներում և իշխանականներին պատկանող օբյեկտներում «քֆուր ֆռռացնելու» երևույթի վերաբերյալ: Այսինքն, ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին ստիպելու, որպեսզի «քֆուր ուտեն», որ հունիսի 7-ին կընտրեն Նիկոլին ու նրա ստեղծած կուսակցությանը: Դա ոչ միայն մերժված նախկիններին վերադարձի, այլև նիկոլական իշխանության՝ գողական օրենքներով առաջնորդվելու վկայությունն է: Երևույթ, որ նույնիսկ մերժված նախկինների օրոք բացահայտ աջակցություն չէր ստանում իշխանության կողմից: Քանի որ դրանք այնքան ադեկվատ էին, որպեսզի հասկանային, որ հասարակությանը գողական բարքեր պարտադրելը մի օր բերելու է բումերանգի էֆեկտի: Իսկ գողական աշխարհի կամ, այսպես կոչված, քրեական ենթամշակույթի դեմ իբրև թե պայքարի դրոշ բարձրացրած իշխանությունն ամբողջովին թաթախվել է հենց նույն ենթամշակույթի հոգեբանությամբ: Եվ այդ ամենը ջրի երես է դուրս գալիս նախընտրական այս ժամանակահատվածում:
Ճիշտ կլիներ, եթե հայոց եկեղեցու հարգված հոգևորականններից մեկը հենց այսօր-վաղը հայտարարեր, որ իր հոգևոր իշխանությամբ ազատում է բոլոր նրանց, ովքեր «քֆուր են կերել», որ հունիսի 7-ին կընտրեն Նիկոլին: Այս առաջարկն առաջին հայացքից անհեթեթություն կարող է թվալ, բայց եթե իշխանությունը գնում է աննորմալ քայլերի, ապա պետք է ստանա դրան համապատասխան պատասխան: Հատկապես որ հայկական մամուլում արդեն հրապարակվել է գողականներին նախընտրական գործընթացում ներառելու փորձերի մասին տեղեկատվություն: Ինչ մնում է Արթիկում ՔՊ-ականների կողմից ընդդիմությանն աջակից անձին ծեծելուն, ապա այդ դրվագը ևս թե՛ բռնապետության և թե՛ վարչապետի աթոռից կառչած անձի նախընտրական ելույթներով ձևավորված մթնոլորտի վկայությունն է: Մի խոսքով՝ այսօրվա Հայաստանում վարչապետի աթոռից կառչած անձի վերահաստատած գողական բարքերի դրսևորում: Հիշենք, որ 2018-ին նախկիններից ոմանք փողոցներում ծեծում էին նիկոլական ուսապարկերին, ու ինձ նմանները բողոքում էին դրա առնչությամբ: Իսկ այս օրերին ծեծող բրիգադ դարձել են ՔՊ-ականները: Որպեսզի դրան վերջ տրվի՝ հունիսի 7-ին այցելում ենք ընտրատեղամասեր ու միահամուռ «ՈՉ» ենք ասում Նիկոլին ու նրա կուսակցությանը: Ընտրում ենք ընդդիմադիր քաղաքական ուժերից «Ուժեղ Հայաստան»-ին կա՛մ «Հայաստան» դաշինքին և կա՛մ «Բարգավաճ Հայաստան»-ին: