Քաղաքականություն

Դեռ որքա՞ն է ապաշնորհների ու ողորմելիների իշխանությունը մնալու հեղափոխական թմբիրի մեջ

Դեռ որքա՞ն է ապաշնորհների ու ողորմելիների իշխանությունը մնալու հեղափոխական թմբիրի մեջ

Հետաքրքիր է, ի՞նչ է կատարվում բանական, սթափ մարդկանց հետ, որ իշխանության գալուց հետո այս աստիճան կորցնում են իրականության զգացումը:

Մեկը իրականության զգացումն այնքան է կորցրել, որ մոռանալով իրենց իշխանության անհաշվելի փորձանքները, պատերազմի պարտությունը, Արցախի հանձնումն ու հայաթափումը, 5000 և ավելի զոհը, հաղթանակած հիմնադիր նախագահին անվանում է «անցյալի անհաջող փորձանք», մյուսն այնքան է իրականության զգացումը կորցրել, միևնույն ժամանակ այնքան է սարսափում իշխանությունը կորցնելու վտանգից, որ մոռանալով, թե իր իշխանության օրոք որքան քաղբանտարկյալներ են «ծնվել», Տեր-Պեսրոսյանին անվանում է «ժողովրդատյաց»: Իսկ մյուսը՝ դեռ 2018-ի հեղափոխական թմբիրի մեջ է և փորձառու լրագրողին իր էջում դատափետում է Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար, սակայն մեկնաբանություններում հայհոյանք ու անեծք գրողների թիվն այնքան շատ է, որ վերջինս չի հասցնում դրանք ջնջել, լավ գոնե այդ խոսքերը սթափեցնեն այս մարդկանց, արթնացնեն թմբիրից:

Ու դեռ որքա՞ն է այս ապաշնորհների ու ողորմելիների իշխանությունը մնալու հեղափոխական թմբիրի մեջ: Դեռ քանի՞ տարի է պետք, որ հայտնվեն իրենց ապաշնորհ իշխանության արդյունքում ձևավորված իրականության մեջ: Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունն էլ էին իրականությունից կտրվել, անգամ ընտրակեղծարարությունների արդյունքում նկարած թվերին երբեմն հավատում էին ու մտածում, որ հանրությունն իսկապես հավատում ու վստահում է իրենց իշխանությանը, բայց վերջում բոլորս ականատես եղանք, թե ինչ եղավ: Իրականության զգացումը կորցնելը քաղաքական ուժերին տանում է ինքնաոչնչացման:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image