Երևանի ավագանու նիստերի ընթացքում սկսված լարվածությունը շարունակվել է նաև նիստերի դահլիճին կից սրահում։
Տեղի ունեցած վիճաբանությունն ու քաշքշուկը չեն ավարտվել հիմնական դահլիճում, և իրավիճակը տեղափոխվել է հարակից տարածք։ Կրքերի հանդարտեցման նպատակով միջամտել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ փորձելով կարգավորել ստեղծված լարված մթնոլորտը:
«Հանդարտվեք»,- ասել է Ավինյանը: