Հասարակություն

Ովքեր են Փաշինյանի «Քաղաքացու օրվա» բանախոսները

Ովքեր են Փաշինյանի «Քաղաքացու օրվա» բանախոսները

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հորինված ու հիմնադրված «Քաղաքացու օրվա» առթիվ վարչապետի աշխատակազմը 26 մլն դրամ է փոխանցել Ջեմմա Թադևոսյան ԱՁ-ին, որպեսզի նա օրվա կապակցությամբ հանրապետության տարբեր քաղաքներում ու համայնքներում բանախոսություններ կազմակերպի։ Մենք փորձեցինք պարզել, թե որ քաղաքներում ու համայնքներում են կազմակերպվել այդ բանախոսությունները և ովքեր են Փաշինյանի ստեղծած տոնի բանախոսները, որոնք ըստ էության այս իշխանությունների քարոզիչներն են։ Մեր հարցմանն ի պատասխան կառավարությունից բանախոսների մի ցանկ ենք ստացել, որտեղ տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների տնօրենների ու աշխատակիցների անուններ են։ Ներկայացնում ենք այն անձանց անունները, որոնք հասարակության շրջանում որոշակի ճանաչում ունեն։

Աշտարակում բանախոսել է ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանը, Ապարանում՝ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, Մասիսում բանախոսել է դերասան Հարություն Մովսիսյանը, Վաղարշապատում՝ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, Մածամորում՝ Հայատսանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը, Փարաքարում՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հոկսեն Միրզոյանը, Վանաձորում բանախոսել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական մասի խորհրդատու Ռուբեն Բաբայանը բանախոսել է Մալաթիա- Սեբաստիայում, Նոր -Նորքում բանախոսել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանմ Նաղաշ Մարտիրոսյանը, Ավանում՝ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, Նորք – Մարաշում՝ ծանրամարտիկ Մալխաս-  Ամոյանը։ Բանախոսների ընդհանուր թիվը 68-ն է, բանախոսությունների կազմակերպումն արժեցել է 26 մլն դրամ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image