Միջազգային

Պայմանավորվել է Իրանի եւ Ուկրաինայի հարցում

Պայմանավորվել է Իրանի եւ Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին պայմանավորվել է եվրոպացի առաջնորդների հետ Իրանի շուրջ իրավիճակի հարցում օգնություն ցուցաբերելու հարցով։ Դրա փոխարեն նա խոստացել է օգնել Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Համաձայն հրապարակման, Թրամփը ճնշում է գործադրել իր գործընկերների վրա, որպեսզի նրանք աջակցեն Իրանի հետ գործարքին, եւ առաջարկեն օգնություն Հորմուզի նեղուցի ականազերծման համար, նախքան փոխնախագահ Վենսը կժամանի Ժնեւ՝ ամսի 19-ին Իրանի հետ գործարքը կնքելու։ Լրագրողների հետ զրույցում նախագահ Թրամփը նվազեցրել է Եվրոպայի օգնության նշանակությունն իհարկե, բայց փակ դռների հետեւում պահանջել է, որ ցուցաբերվի թե հայտարարությունների մակարդակում, թե գործնական առումով աջակցություն Իրանի հետ գործարքի հարցով։ Դրա փոխարեն էլ ասել է, որ ինչ որ բան պետք է անել Ուկրաինայի հարցով։ Եվրոպացիները սպասում են շունչները պահած, որ Թրամփը օգնի Ուկրաինային։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image