Հասարակություն

«Հրապարակ». Թանգարանից անհետացել են նկարչի կտավները` մոտ 500 հազար դոլարի

«Հրապարակ». Թանգարանից անհետացել են նկարչի կտավները` մոտ 500 հազար դոլարի

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի շուրջ 500 հազար դոլար արժողությամբ 7 կտավները։ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը, այս մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Ռուբեն Քոչարն ասաց, որ այդ գործերը պատկանում են իրեն, որը պայմանագրով ի պահ էր տվել թանգարանին՝ ցուցադրության համար։

«Երվանդ Քոչարի թանգարանում շատ մութ գործեր են կատարվում։ Ես պայմանագրով այդ գործերը հանձնել էի թանգարանին՝ ի պահ, ցուցադրության համար, որ երբ ուզեմ, հետ վերցնեմ։ Եկել է ուզելու պահը, ասում են՝ չկա, մոտ 7 գործ անհետացել է։ Ինձ պատկանող գործերից մեկը տեսել եմ Մոսկվայում, մի կոլեկցիոների մոտ։ Սա էլ մի ուրիշ պատմություն է։ Հեռուստացույցով տեսա, թե ինչպես է այդ կոլեկցիոներն իմ նկարը նվիրում մեր եկեղեցուն։ Ամբողջը սկսվեց այդտեղից։ Թանգարանին դիմեցի, հարցնում եմ՝ բա մյուս գործերն ո՞ւր են, ասում են՝ չկան, չգիտենք ուր են»,- պատմեց Քոչարի որդին։ Ռուբեն Քոչարը կարծում է, որ այդ գործերի մի մասը վաճառվել է ԿԳՄՍՆ-ին, մի մասը՝ մասնավորի։ «Մեր փաստաբանը հարցում է արել ԿԳՄՍՆ` տեղեկանալու, թե Երվանդ Քոչարի թանգարանից ԿԳՄՍՆ-ն ինչ գործեր է գնել, ինչ արժեքով, ումից, ոնց՝ չեն տալիս։ Հեղինակային իրավունքով՝ ես պետք է իմանամ։ Այս ամբողջը քրեական տարրեր պարունակող հարցեր են։ Նախարարությունը շատ հիվանդագին է ընդունում իմ ներկայությունն ու հարցադրումները։ Դա դեռ քիչ է, ինձնից պահանջում են, որ ես ապացուցեմ, որ այդ նկարներն իմն են, այն դեպքում, երբ թանգարանն ինձ հետ պայմանագիր ունի, առ այն, որ գործերն իմն են ու ի պահ են տրվում՝ ցուցադրության համար»,- ասաց Ռուբեն Քոչարը։ ՀՀ քննչական կոմիտե հաղորդումը ներկայացրել է դեռեւս տարեսկզբին։ Փորձեցինք Քննչական կոմիտեից տեղեկություն ստանալ, 4 օր անց մեր հարցին պատասխանեցին՝ գրավոր դիմեք։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image