Այլ

Թրամփը լավ գիտե Նիկոլի վախերը և դրանք կօգտագործի նրա դեմ․․․

Թրամփը լավ գիտե Նիկոլի վախերը և դրանք կօգտագործի նրա դեմ․․․

Կար ժամանակ, երբ Բայդենն էր հետապնդում Թրամփին ու ապստամբություն, իշխանազավթում էր որակում նրա այլակարծությունը։ Հիշենք Բայդենի վարչակարգի կողմից Թրամփի հետապնդումներն ու քրեական գործերի հարուցումը։ Ընտրություններից առաջ Բայդենն ասել էր․

«Եթե Հարիսը հաղթի, Բայդենը լեգենդ կդառնա, քանի որ փաստացի կարողացավ պայքարել Թրամփ անունով սպառնալիքի դեմ»։ Այսինքն այն, ինչ արել է Բայդենի վարչակարգը Թրամփի նկատմամբ, Թրամփն իր մաշկի վրա զգացել ու տեղյակ է։ Գիտի, որ վարչակարգը կարող է մարդուն սպառնալիք, ահաբեկիչ դարձնել, երբ վախ է զգում իր աթոռի համար։ Այսօր Թրամփի նախկին վիճակում է հայտնվել է Սամվել Կարապետյանը։ Թրամփը հասկանում է, որ բարերարի նկատմամաբ կատարվածը քաղաքական հետապնդում է։ Ինչպե՞ս կարելի է ձերբակալել մի մարդու, որն ընդամենը կարծիք է հայտնել․

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: Այսօր արդեն մամուլում շրջանառվում է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը քննարկվել է Թրամփի վարչակազմում։

Թրամփի վարչակազմին մոտ կանգնած անձը BizPac-ին ասել է․ «Թրամփի վարչակազմը ավելի ու ավելի է գիտակցում, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է Կարապետյանի նկատմամբ, պարզապես նրա կրոնական համոզմունքների և խոսքի ազատության համար»։ Թրամփը լավ գիտե Նիկոլի վախերը, դրդապատճառները և կօգտագործի դրանք նրա դեմ․․․ Ցավոք, այդ ամենից մեր երկիրն է տուժելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image