Միջազգային

Նյու Յորքի քաղաքապետի որոշումը հրեական համայնքի սրտով չէ

Նյու Յորքի քաղաքապետի որոշումը հրեական համայնքի սրտով չէ

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ վետո է դրել այն օրինագծի վրա, որը նախատեսում էր կրթական հաստատություններից բացառել բողոքի ցույցերը և դրանց շուրջ պաշտպանված բուֆերային գոտիներ ստեղծել։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ առաջարկը հաստատվել է քաղաքային խորհրդի կողմից սինագոգների և հրեական հաստատությունների դիմաց պաղեստինամետ ցույցերի շարքից հետո։

Մամդանին նշել է, որ օրենքը «մտահոգություններ է առաջացնում խոսքի ազատության և բողոքի իրավունքի խախտման վերաբերյալ, մասնավորապես՝ պաղեստինցիների իրավունքների կամ այլ խնդիրների դեմ բողոքող ուսանողների իրավունքների վերաբերյալ»։

Հրեական կազմակերպությունները, այդ թվում՝ Հրեական ֆեդերացիան և Հակազրպարտչական լիգան, դատապարտել են Նյու Յորքի քաղաքապետի որոշումը. «Վետոն քաղաքային պաշտոնյաների կողմից խորը ձախողում է, ինչը վկայում է, որ անվտանգությունը գերակա խնդիր չէ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image