Հասարակություն

«Հայերին զինել է ընդդեմ Ադրբեջանի». ո՞վ է Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված արցախցին

«Հայերին զինել է ընդդեմ Ադրբեջանի». ո՞վ է Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված արցախցին

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությունը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու դատավարության հերթական նիստի ժամանակ այսօր որպես վկա ցուցմունք է տվել Ստեփանակերտում բնակվող Կամո Էդուարդի Հայրապետյանը:

Վերջինս, իբր, հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ ստեղծվել է երեք ռազմական պահեստ՝ երկուսը Ստեփանակերտի շրջակայքում, մեկը՝ Ասկերանում։ 

Գործակալության պնդմամբ, արցախցի վկան, իբր, նշել է, որ դեպի այդ պահեստներ տանող ճանապարհները հսկել են զինված մարդիկ։ 

Նրան վերագրում են նաև այն պնդումը, թե իրենց մոտ / նկատի է առնվում այժմ օկուպացված Արցախը -խմբ./ տեղակայվել են հայկական բանակի անձնակազմեր, ինչպես նաև Արցախից ընտրված զինվորականներ։ 

Այդ պահեստներ են բերվել մեծ քանակությամբ զենք, զինամթերք, անօդաչու կվադոկոպտերներ և այլ անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ վկայի, Վարդանյանի կողմից են բերվել Ղարաբաղ։ 

Նրա խոսքով, այս մասին շատ ստեփանակերտցիներ գիտեին, և Վարդանյանն ինքն է նպաստել, որ բոլոր հայ բնակիչները զինվեն ադրբեջանցիների դեմ պայքարելու համար։ Այս զինված ստորաբաժանումների ստեղծման նպատակը Ադրբեջանի դեմ պայքար մղելն էր, արցախցի գերուն վերագրվում է նաև այս պնդումը։

Հաջորդ դատական նիստը կշարունակվի մարտի 18-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image