143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում:
Ավելի վաղ գրել էինք, որ Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։