Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանն առաջարկ արեց Մարտուն Գրիգորյանին

Վարդան Ղուկասյանն առաջարկ արեց Մարտուն Գրիգորյանին

«Երեկվանից որեւէ բանակցություն չի եղել Մարտուն Գրիգորյանի հետ։ Չենք տեսել իրար, առիթ էլ չի եղել, բայց իր ազգի եւ հարազատների նկատմամբ հարգանք կա, ոխերիմ թշնամիներ չենք։ Սա է ճիշտը»։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, ով սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը։

«Ես դեռ պիտի համոզվեմ, որ ինքը չի միանա ընդդիմությանը, որից հետո մենք կասենք, թե ով է նպաստում ՔՊ-ին։ Ես չգիտեմ Մարտուն Գրիգորյանի կարծիքը, բայց նա ասել է, որ անպայման միանալու է ընդդիմադիրներին, որպեսզի ՔՊ-ն չանցնի Գյումրիում։ Հուսով եմ, որ մենք ինչ պայմանավորվել ենք մինչ ընտրությունները՝ կանի Մարտուն Գրիգորյանը։ Ես ասել էի՝ եթե ընդդիմությունից ինձնից մեկը ավելի շատ հավաքի, առանց ակնկալիքի կմիանամ իրեն։ Ռուբենից ու Կարենից շնորհակալ եմ։ Մարտուն Գրիգորյանին ես թշնամու աչքերով չեմ նայում, կարող ենք նստել, բանակցել։ Իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան են եւ Ադրբեջանը, հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Հարցին՝ հանուն Գյումրիի ինքը կմիանա՞ Մարտուն Գրիգորյանին, եթե նա նման բան ուզի, Վարդան Ղուկասյանը ասաց՝ կգա պահը, կիմանան, հիմա ինքը չի կարող որեւէ բան ասել։ 

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Վարդան Ղուկասյանն ասաց, որ  վատ չի գնահատում արդյունքները, այն դեպքում, երբ իշխանությունը պետական ամբողջ ապարատը կենտրոնացրել էր Գյումրիում եւ գործի էր դրել վարչական ռեսուրսը։ 

«Վատ արդյունքներ չենք ունեցել, երբ ամբողջ պետությունն իր լծակներով աշխատել է մեր դեմ, ինչքան է դրսից մարդ բերվել, հանձնարարականներ է տրվել մարզպետններին, տեղեկություններ ունենք, որ զինվորներին ասել են՝ զանգեք ձեր ծնողներին։ Ժողովուրդն ավելի լավ ձեզ կասի՝ ինչ են արել։ 300 սպարտացիների պես ժողովուրդը կանգնեց պետական ապարատի դիմաց, առանց պոնչիկի, պեռաշկու ու 20 հազար դրամների՝ ՔՊ-ին դեմ քվեարկեցին ու կանգնեցին իմ կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image