Հասարակություն

Ուզում են շոուն ապահովել. դա լինելու է

Ուզում են շոուն ապահովել. դա լինելու է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը անդրադարձել է քննչական գործողություններին ներգրավված դիմակավորված և զինված իրավապահների ներկայությանը՝ նշելով, որ նման միջոցներ սովորաբար կիրառվում են առանձնապես ծանր հանցագործությունների կամ զինված հանցավոր խմբերի գործերով։ Նրա գնահատմամբ՝ նման գործելաոճը վերջին շրջանում վերածվում է սովորական պրակտիկայի և ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում։

Երեմ Սարգսյանը հավելել է, որ այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել քրեական վարույթի վերաբերյալ, քանի դեռ չի ծանոթացել խուզարկության վերաբերյալ ընդունված որոշմանը։

«Երբ ուզում են շոուն ապահովել, այս տեսարանները միշտ լինում են»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image