Կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն մտցրեց, որի պայմաններում արգելվում են 20 հոգուց ավելի մարդու մասնակցությամբ հավաքները, սակայն հենց երեկ իրենք էլ խախտեցին իրենց սահմանած կարգը: Ցերեկը մոտ 50-60 լրատվամիջոցների ներկայացուցիչների հավաքել էին կառավարության նիստերի դահլիճում, որ մեզ բացատրեն, թե ինչ է նշանակում արտակարգ դրության խոսքի ազատության սահմանափակման դրույթը, եւ ինչպես անենք, որ խուճապ չտարածենք: Իսկ թե որն է խուճապի սահմանումը, ինչպես որոշենք` որ լուրը կարող է առաջացնել խուճապ, որը՝ ոչ, հանդիպման մասնակից արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը եւ «Իմ քայլի» պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Վահագն Թեւոսյանն այդպես էլ չկարողացան հստակ սահմանել: Բայց երկու ժամ շարունակ հորդորեցին չտարածել մի բան, որի սահմանումն իրենք չգիտեին: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, որը նախորդ օրը քաղաքացիներին հորդորում էր հնարավորինս քիչ լինել հանրային վայրերում, հեռախոսը ձեռքին մտել էր խանութներն ու սելֆի էր անում մարդկանց հետ, ակտիվ շփվում ում հետ պատահի: Հետո էլ ուզում են, որ հանրությունը լուրջ ընդունի այս իշխանությանը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավ...
Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին... (եթե չգիտեիք, իմացեք) Հետընտրական Հայաստանո...
Ղրիմում սարսափելի վիճակ է Կիևի հարձակումից հետո․ ն...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և բռնակցված Ղրիմո...
Կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել․ ը...
Մենք հաճախ մանր-մունր թեմաների մեջ ենք խրվում, անկարևոր բաների վրա ծախսում մեր էներգիան, չնկատելով ա...
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյա...
Կարճատեև հիվանդությունից հետո մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհա...
×
❮
❯