Քաղաքականություն

Քինախնդրությունը պետական գործիչներին բնորոշ չէ

Քինախնդրությունը պետական գործիչներին բնորոշ չէ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ այսօր՝  հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ 

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։                              

Ինչ խոսք՝ ճիշտ մոտեցում է։ Բոլորս հիշում ենք, որ առաջին նախագահը 2008 թվականի մարտի 1-ին իր տան դուռը չէր բացել Գարեգին Երկրորդի առաջ` մերժելով նրան ընդունել, համարելով, որ նա իշխանությունների բանագնացն է, եկել է համոզելու, որ պայքարը դադարեցնեն։ Իսկ հիմա՝ զգալով այն վտանգները, որոնք այսօր կախված են հայոց պետականության գլխին, ինքն է գնում Մայր Աթոռ՝ Վեհափառի հետ հանդիպելու՝ ցույց տալով, որ քինախնդրությունը պետական կամ քաղաքական գործչի համար ընդունելի հատկանիշ չէ։ Հատկապես, երբ զոհասեղանին Հայրենիքը կարող է հայտնվել։ Ընդ որում, Տեր- Պետրոսյանը վերջերս վիրահատվել է, առողջական խնդիրներ ունի և նոր է դուրս գրվել հիվանդանոցից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image