Միջազգային

Ցանկանում են զբաղվել զենքի արտադրությամբ

Ցանկանում են զբաղվել զենքի արտադրությամբ

Mercedes-Benz ընկերությունը հայտարարել է, որ չի բացառում, որ կսկսի զբաղվել նաեւ զենք զինամթերքի արտադրությամբ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Համաձայն ընկերության նախագահ Օլա Կալենիուսի, աշխարհը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի եւ ակներեւ է դառնում, որ Եվրոպան պետք է ավելացնի իր ռազմական պոտենցիալը։ Ու եթե Mercedes-Benz-ը դրանում կարողանա դերակատարություն ունենալ, ապա անպայման կմտնի այդ ոլորտ։ Սակայն ռազմական արդյունաբերության ոլորտի արտադրանքը կկազմի Mercedes-Benz-ի արտադրական ընդհանուր ծավալի փոքր մասը միայն, իսկ գերակշռող մասը կլինեն մարդատար եւ բեռնատար մեքենաները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image