Հասարակություն

Ադրբեջաբում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ այցելեց Շուշի

Ադրբեջաբում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ այցելեց Շուշի

էդուարդ Աբրահամյանի գրառումը

«Ադրբեջաբում ԱՄՆ դեսպանը (Մարի Լոբբին) առաջին անգամ այցելեց Շուշի։ Եվ սա այն դեպքում, երբ երեք օր առաջ նա հայտարարել էր, որ այցելություն չի նախատեսվում` «[ալիևյան] քաղաքական խաղերում մասնակից չլինելու» նպատակով։ 

Սակայն օրեր անց անսպասելիորեն տեղի ունեցավ այս այցելությունը, ինչը Ալիևի հերթական հաղթանակն է՝  Հայաստանի ու հայերի դեմ անցած ագրեսիան, անարդարությունն ու ցեղասպանական գործողությունները լեգիտիմացնող ու «մարսեցնող» տեսանկյունից։ 
Դեռ 2021ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի Շուշի չայցելելը մեկնաբանում էր «չվնասելու» տրամաբանության մեջ որպես մի քայլ, որը կարող է անընդունելի լինել պաշտոնական Երևանի համար։
Հիմա, մոտ երեք տարի անց ԱՄՆ դեսպանի այցելությունը Շուշի փաստորեն «ընդունելի» է դարձել Երևանի համար։ Մնաց Ֆրանսիան։

Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին հայկական շահն ու իրավունքները «փայլուն» պաշտպանելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image