Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, և ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ բացել առաջիկա օրերին։ Այս մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Պատասխանատուների ներկայացմամբ՝ փողոցի բացումը նախատեսվում է իրականացնել մոտակա երկու օրերի ընթացքում։ Նշվել է, որ ճանապարհահատվածում իրականացվում է եռաշերտ ասֆալտապատում, որից առաջին երկու շերտերն արդեն փռված են։