Հասարակություն

Հիշատակության ինչ օր է այսօր

Հիշատակության ինչ օր է այսօր

Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է:

Նա Եղիա մարգարեի աշակերտն էր, որ ուսուցչի՝ երկինք վերանալուց հետո ստացավ մարգարեական շնորհ ու զորություն: Հայտնի է իր բազում հրաշագործություններով ինչպես կենդանության, այնպես էլ մահից հետո:

Նրա մահից մեկ տարի անց մարգարեի գերեզմանում թաղված դիակը, դիպչելով նրա ոսկորներին, կենդանանում է:

Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image