Քաղաքականություն

Մեզ կհաջողվի տապալել գլոբալիստական նկրտումները

Մեզ կհաջողվի տապալել գլոբալիստական նկրտումները

Բազմաթիվ անգամ է վկայվել, որ այն, ինչ կատարվում է մեզանում, համարյա նույնությամբ կրկնվում է «գունավոր» հեղափոխություն իրականացրած այլ հետխորհրդային երկրներում:

Կամ էլ հակառակը՝ արվել է այնտեղ ու կրկնվում է Հայաստանում: Ոնց որ ինչ-որ պատկեր գծես, ու դա անընդհատ «քոփի փեյսթով» բազմացնես:

Ինչը բնական է, քանի որ աղբյուրը նույնն էր՝ գլոբալիստական Արևմուտքը:

Նույնն էր նաև նպատակը՝ մեկուսացնել Ռուսաստանը հետխորհրդային կամ սոցիալիստական բնույթի պետություններից: Եվ փորձել մասնատել հենց Ռուսաստանը՝ նրան, որպես քաղաքակրթական, տնտեսական և ռազմական մրցակից, վերացնելու նպատակով:

Հատկապես որ գլոբալիզմի անցյալ հաղթանակները հանգիստ չէին տալիս Արևմուտքին:

Խոսքը Խորհրդային Միությունը մասնատելու, իսկ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանն էլ ժողովրդակավարացման ուղու վրա դնելու ու դրա միջոցով ենթակա դարձնելու մասին է:

Ինչևէ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի (կերազեի, որ այսօրվա Հայաստանը նման ղեկավար ունենար) ջանքերի շնորհիվ արևմտյան այդ ծրագիրը տապալվեց: Արդյունքում նախաձեռնվեց ռուսական ռազմական հատուկ գործողությունն ընդդեմ Ուկրաինայի ու նրա թիկունքին կանգնած արևմտյան և ոչ արևմտյան 51 պետությունների դաշինքի: Ինչն, ինչպես երևում է, ավարտվում է ՌԴ-ի հաղթանակով:

Բայց դա մեզ միայն դժբախտություններ բերեց, քանի որ մինչ այդ վարչապետ կարգեցինք մեկին, ով մեր ռազմավարական դաշնակցին դարձրեց համարյա թե թշնամի: Ինչը սկսվեց, մտաբերենք, «թող Մոսկվայում հարմարվեն Հայաստանում կատարված փոփոխություններին» հայտարարությամբ: Մոսկվայում, իհարկե, հարմարվեցին, բայց մենք գրանցեցինք պարտություն պարտության հետևից:

Անցնենք «գունավոր» հեղափոխությունների «քոփի փեյսթ» արված երևույթներից մեկին՝ վերցնելով պետության ներքին գործերին միջամտելու հանգամանքը: Եթե դա տեղի է ունենում արևմտյան որևէ պետության կողմից, ապա երևույթն ընդունելի ու նույնիսկ ողջունելի:

Օրինակ, 2018-ի իշխանափոխությունից հետո պետք է հրաժարվեինք պատմական կարծրատիպերից, որպեսզի կորցնեինք Արցախը, անվտանգային սպառնալիքներ գեներացնեինք մեր հայրենիքի առումով ու փորձեինք Ռուսաստանի փոխարեն ռազմավարական դաշնակից դարձնել Թուրքիան: Այն երկիրը, որը 100 տարի առաջ կոտորեց արևմտահայության մի կեսին, մյուսին էլ դարձրեց տարագիր:

Ով մեզ պարտադրում է Ադրբեջանին հանձնել «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը: Ինչը դժվար թե օգուտ բերի Հայաստանին: Իսկ եթե նման առաջարկ հնչեր Մոսկվայից, ապա Սիմոնյան Ալենն, օրինակ, անմիջապես տեղը կդներ դրա հեղինակին:

Եվրոպական գլոբալիստների մտածողությամբ հետխորհրդային հանրապետություններից Մոլդովան ու Վրաստանն, օրինակ, ոչ թե անկախ երկրներ են, այլ Եվրամիության անդամներ: Չնայած ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդն իրականում այդպիսիք չեն: Բայց հենց այդ երկրներում էին եվրաչինովնիկներն իրենց զգում ինչպես իրենց տանը: Միջամտում էին ընտրություններին թե՛ ֆինանսակամ նիջոցների տրամադրմամբ (առաջինի դեպքում՝ իշխանությանը, երկրորդի դեպքում՝ ընդդիմությանը) և թե՛ այցերով ու հայտարարություններով:

Իսկ եթե դա կատարվեր Ռուսատանից, ապա կվերածվեր համաշխրահային սկանդալի: Պարզվում է, որ գլոբալիստները նույն խաղը փորձել են խաղալ 2016-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, բայց ինչ-ինչ պատճառներով դա նրանց չի հաջողվել: Ու հանրապետական Դոնալդ Թրամփն առաջին անգամ ընտրվել է ԱՄՆ նախագահ: Բայց պարտված կողմը հաշվի է առել սխալներն ու 4 տարի անց պարտության է մատնել գործող նախագահին:

Երկու դեպքում էլ որպես հիմնական գործոն է ներկայացվել Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտելը հակերային հարձակումների միջոցով: Ի դեպ, օրերս ԱՄՆ վարչակազմը փորձում էր Կոնգրեսի լսումների ընթացակարգով քրեական հետապնդում նախաձեռնել դեմոկրատ նախագահներից Օբամայի նկատմամբ:

Ում համարում են ռուսական հակերային կեղծ հետքի շահարկման հեղինակ: Վերադառնալով Հայաստան՝ կարող եմ վստահությամբ պնդել, որ 2026 թվականի հունիսին ամեն ինչ արվելու է, որպեսզի տեղի ունենա իշխանության վերարտադրություն: Որովհետև արևմտյան երկրները չեն կարող թույլ տալ, որպեսզի տապալվի, նախ, «Զանգեզուրի միջանցքը»:

Երկրորդ, Հայաստանն էլ դուրս գա իրենց ազդեցության գոտուց, ինչպես դա կատարվեց Վրաստանի առումով:

Իսկ ընդդիմությունն էլ պետք է պատրաստ լինի Հայաստանի ինքնիշխանությունը զրոյացնելու գործընթացը խոչընդոտելուն:

Որովհետև գործող վարչակազմի վերընտրության դեպքում շատ արագ կյանքի կկոչվեն բոլոր այն նախաձեռնությունները, որոնց համար բնական խոչընդոտ է հանդիսանում հաջորդ տարվա ընտրական գործընթացի անորոշությունը:

Կարծում եմ, որ նոր ի հայտ եկած հանգամանքների (հոգևորականների ու Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները) պայմաններում մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի տապալել գլոբալիստական նկրտումները:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image