Այլ

Թրա՞մփ, թե՞ Բայդեն․ ԱՄՆ-ում նախընտրական կրքեր են

Թրա՞մփ, թե՞ Բայդեն․ ԱՄՆ-ում նախընտրական կրքեր են

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար հանրապետականների առավել նախընտրելի ​​թեկնածուն է։

Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցման տվյալները։

Ըստ այդմ, Հանրապետական ​​կուսակցությանն աջակցող հարցվածների 43 տոկոսը ցանկանում է Թրամփին տեսնել որպես Սպիտակ տան ղեկավար։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի թեկնածությանը կողմ է քվեարկել հարցվածների 28%-ը: 

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիին աջակցում է 7%-ը։

Հարցումը ցույց է տվել նաև, որ դեմոկրատների 37%-ը կցանկանար Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու տեսնել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, 53%-ը կողմ է այլ թեկնածու առաջադրելուն։

Հարցումն անցկացվել է փետրվարի 19-ից 22-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image