Հասարակություն

Ռուբինյանը սպառնում է լրատվամիջոցներին

Ռուբինյանը սպառնում է լրատվամիջոցներին

Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարց ուղղեցին՝ ինչու է նա թիրախավորում լրատվամիջոցներին։

Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց, որ շարունակելու է քննադատել այն լրատվամիջոցներին, որոնք, իր խոսքով, թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Նա ընդգծեց, որ նման մեդիաները լինելու են իր ուշադրության կենտրոնում և «թիրախում»։

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Ռուբինյանի մայրը նույնպես խմբագիր է եղել և կոչ արեց հարգել նրա հիշատակը՝ լրագրողների նկատմամբ նման վերաբերմունք չցուցաբերելով։ Այս դիտարկմանը փոխխոսնակը արձագանքեց կոշտ տոնով՝ նշելով, որ նման ձևակերպումը անթույլատրելի է և անհամապատասխան է դաստիարակված վարքին։


Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image