Հարցազրույց

Փաշինյանը շատ խորամանկ мутиловщик է. Արամ Գաբրելյանով

Փաշինյանը շատ խորամանկ мутиловщик է. Արամ Գաբրելյանով

«Հրապարակի» զրուցակիցն է լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովը:

-Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին էլ արգելեցին հայրենիք մտնել: Դուք ևս չեք կարող Հայաստան այցելել: Ինչպե՞ս եք բացատրում Փաշինյանի այս վարքագիծը՝ մանկական չարաճճիություննե՞ր են, ի՞նչ է սա:

-Ես կարծում եմ՝ նա պատրաստվում է ընտրություններին և այն մարդկանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել ու գիտեն իր դեմ ինչ խոսել, ուղղակի թույլ չի տալիս մտնել Հայաստան:

-Փաշինյանը վախենո՞ւմ է այն մարդկանցից, ովքեր կարող են տեղեկատվական դաշտում դեր ունենալ:

-Իհարկե, դրա համար էլ լրատվամիջոցների հետ կապ ունեցող բոլոր անձանց թույլ չի տալիս մտնել Հայաստան:

-Հայ-ռուսական հարաբերությունները երևի թե ամենաբարդ շրջանն են ապրում: 2025 թվականին ինչպիսի՞ն են լինելու հայ-ռուսական հարաբերությունները և հավատո՞ւմ եք, որ դրանք նույնիսկ թշնամական կարող են դառնալ, ինչպես շատ փորձագետներ կանխատեսում են:

-Ինչ հավատալ կամ չհավատալ՝ ես տեսնում եմ, որ նա գնում է ուկրաինական ճանապարհով: 

-Բառացիորե՞ն այդ ճանապարհով:

-Իսկ նա այլ տարբերակ չունի, իր կաշին է փրկում: Նա փորձում է Զելենսկու նման պետքական լինել Արևմուտքին, որպեսզի ամենավտանգավոր պահին կարողանա թաքնվել, որպեսզի իրեն թաքցնեն, տանեն: Հայաստանի համար ամեն ինչ շատ ողբալի է ավարտվելու: Հետևելով, թե ինչպես է իրեն պահում հանրությունը, դեռևս չեմ տեսնում հավանականություն, որ այդ նույն հանրությունը կպահանջի նրա հրաժարականը:

-Իսկ դա հանրությա՞ն մեղքն է, թե՞ քաղաքական էլիտայի նաև:

-Խնդիրն այն է, որ էլիտան նույնպես մեղավոր է: Փաշինյանի իշխանության գալը սկզբունքորեն Սերժ Սարգսյանի վաստակն է, մեծ հաշվով, դա պարզ է: Նման դեպքերում առաջնորդները պիտի լինեն մարդիկ, ովքեր կամք ունեն, ովքեր ընդունակություններ ունեն. բացի Քոչարյանից, ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում:

-Իսկ Քոչարյանն ուզո՞ւմ է լինել այդ առաջնորդը:

-Ի՞նչ է նշանակում ուզում է, թե չի ուզում, եթե չի ուզում, նշանակում է, որ հաշտվել է այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չի լինելու: Եթե փաստացի վերցնենք, օրինակ, Ուկրաինան, այն չկա ու որպես պետություն էլ չկա: Ուկրաինայի մի մասը ղեկավարում են ռուսները, մյուս մասը ղեկավարում են ամերիկացիները կամ անգլիացիները՝ ահա և վերջ:

-Իսկ Հայաստանին ի՞նչ է սպասվում, ըստ Ձեզ:

-Կարծում եմ, որ եթե Փաշինյանի մասով կտրուկ ինչ-որ զարգացումներ չլինեն, ապա նա Հայաստանը փաստացի Ուկրաինայի է վերածելու: Դա արևմտականների կողմից աշխատեցված մեխանիզմ է, նույնը եղել է Սաակաշվիլու օրինակով: Վրացիներն իրենց մեջ ուժ գտան և էլիտաները Իվանիշվիլու գլխավորությամբ կարողացան դա մի կողմ շպրտել, չեզոքացնել, չնայած տեսնում եք, թե Արևմուտքը որքան ուժեղ է նրանց ճնշում: Իսկ այստեղ էլիտաները չեն մասնակցում՝ ինքնամեկուսացել են, չեն ուզում դրան մասնակից լինել կամ էլ տեսնելով հանրության անտարբերությունն ամեն ինչին․․․հասկանում եք, խնդիրը որն է, այդպես է աշխարհը կառուցված: Ցանկացած պետության բնակչության հինգ տոկոսը պասիոնարներն են: Ցավոք, Փաշինյանը հասցրեց այնտեղ, որ պատերազմի ժամանակ բոլոր պասիոնարները, տղաները հենց այնպես չէին զոհվում՝ նրանք զոհվում էին հանուն հայրենիքի, իրենց էին պայթեցնում թշնամու հետ, նրանք բոլորը պասիոնարներ էին՝ լավագույնները զոհվեցին ու մնացին հարմարվողականները: Փաշինյանը հասկանում էր, որ Ղարաբաղն իր համար վտանգ է, դրա համար էլ հանձնեց Ղարաբաղը։ Չգիտեմ, նկատում եք, թե ոչ, բայց շատ խորամանկ ու գրագետ ձևով փորձում են արցախցիներին Հայաստանից դուրս մղել։ Հասկանալով, որ արցախցիներն իրենց բնույթով պայմանավորված կարող են պայքարել ու արցախցիների մեջ կան պասիոնարներ, դրա համար էլ բոլորին փորձում է դուրս մղել: Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանից 550 մարդ չի կարող Հայաստան այցելել, դրանք մարդիկ են, ովքեր կարող էին ազդել և դրանով էլ պայմանավորված են իր այդ արգելքները: Միշտ փորձում եմ մարդկանց հասցնել հետևյալ միտքը, եթե բժշկական տեսանկյունից դիտարկենք՝ Փաշինյանն ապուշ է, իսկ ապուշները երբեմն կարող են շատ խորամանկ լինել. նա շատ խորամանկ է՝ հայերենում մի արտահայտություն կա՝ мутиловщик՝ նա շատ խորամանկ мутиловщик է, նա ապուշ է, որը իրեն որպես мутиловщик է մատուցում: Փաստացի, նա ապուշ է, որի համար պետություն գաղափարը գոյություն չունի, Հայաստանը նրան ընդհանրապես չի հետաքրքրում:

-Նկատի ունեք, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ Հայաստանը կպարտվի՞ Փաշինյանին:

-Հայաստանը չի պարտվի, Հայաստանը քարտեզի վրայից չի անհետանա, ինչպես կար, այնպես էլ կմնա: Հայաստանի բնակչությունը...նրանք հետո կզղջան, բայց արդեն ուշ կլինի: Փաստացի արդեն հանձնել է Հայաստանից մի հսկա հատված: Այդպիսի հոգեբանական ֆենոմեն կա, թող լինի փոքրիկ թագավորություն, բայց ես այնտեղ կթագավորեմ, հասկանո՞ւմ եք, նրան չեն հետաքրքրում Հայաստանի խնդիրները, նա առաքելություն չունի: Օրինակ, Պուտինը առաքելություն ունի՝ երկիրը հզորացնել, և այլն, իսկ Փաշինյանը առաքելություն չունի, նրա առաքելությունը մեկն է՝ պահել իր պաշտոնը, պահել կնոջ դիրքը: Փաշինյանը բնույթով միջակություն է՝ бездарь, նա այն տեսակից է, որ փող է ճանկում, բերդում է նստել, աղքատ է եղել, հիմա էլ իշխանություն են ստացել ու թալանում են: Դուք տեսնում եք, թե նրա կինն ինչպես է սկսել հագնվել, ինչ փողեր են ծախսում: Ընդ որում, նա Փաշինյանի օրինական կինն էլ չի, ոչ մի օրենքով չէր կարելի նրան վարչապետական ինքնաթիռով ինչ-որ տեղ տանել, իսկ նա նրա հետ թռնում է: Խնդիրը հիմա նույնիսկ Փաշինյանի մեջ չէ, այլ այն է, որ ոչ էլիտան, ոչ էլ հանրությունը չեն կարող կանգնել...այդպես լինում է պատերազմից հետո, երբ ազգի բոլոր գույները կորում են, այդ հինգ հազար երիտասարդները ազգի գույներն էին: Փաշինյանն իր կնոջ հետ հանուն հայրենիքի զոհված այդ հինգ հազար տղաներից գեթ մեկի եղունգը չարժեն, բայց նա պահպանեց իր պաշտոնը: Չնայած ինքը ոչ ոք է, տականք է: Ադրդբեջանական ինքնաթիռն ընկավ` աշխարհում ամենաառաջինը Փաշինյանը ցավակցեց, բայց հինգ հազարից ոչ մեկի զոհվելու մասով ցավակցություն չհայտնեց: Դրա համար էլ այսպիսի իրավիճակ է:

-Ի՞նչ անել:

-Հույս ունենալ, որ ռուսները պետք է.. ռուսները չպետք է հայերի փոխարեն պայքարեն, այդպես չի լինում, դուք պետք է ոտքի ելնեք ու վռնդեք այս իշխանություններին: Վրացիները կարողացան չէ՞ դա անել՝ դուք ինչի չեք կարող անել:

-Հայ-ռուսական հարաբերություններում մի՞թե ռուսական կողմը սխալներ չի գործել: 

-Կարծում եմ, որ սխալը մեկն է եղել՝ հավատացին Փաշինյանին: Ես ասում եմ Ձեզ, նա խորամանակ ապուշ է, փորձեց ներկայացնել, թե իր թիկունքին ազգն է կանգնած և դրա նման բաներ, իսկ Ռուսաստանում այսպես է. եթե ազգը ընտրել է, ուրեմն թող լինի ազգի կամքը: Մարդիկ իրենք ընտրեցին: Հիշում եմ, հենց առաջին օրը հրապարակավ գրեցի, որ իշխանության եկավ դավաճանը: Ֆեյսբուքում մարդկանց 90 տոկոսը  ինձ մեղադրում էին, որ դու այսպիսին ես, այնպիսին ես: Պատկերացնո՞ւմ եք, իր այս պահվածքից հետո բնակչության 15 տոկոսը նրա կողքին են, աջակցում են նրան:

-Դա այդքան էլ այդպես չէ, գիտեք, թե հետխորհրդային երկրներում այդ տոկոսներն ինչի հաշվին են ապահովվում:

-Բայց մյուսները չեն կանգնում, ոչ ոք ոչինչ չի ասում: Ես կարծում եմ, որ ընդդիմություն որպես այդպիսին՝ չկա: Ես կարծում եմ, որ միակ մարդը, ով կարող է ինչ-որ բան անել՝ դա Քոչարյանն է: Նույն վիճակում ժամանակին Ադրբեջանն է եղել, երբ Էլչիբեյը կար, նրան հեռացրին ու իշխանության եկավ Հեյդար Ալիևը՝ Իլհամի հայրը, ժողովուրդը նրան կանչեց ու он поставил все точки над и... նույնն այստեղ է, բայց ժողովուրդը խելահեղ կերպով ներշնչվել է նախկինների այդ  թեզով, բայց դա ֆիկցիա է ախր: Պատկերացրեք Քոչարյանի կինը 40 հազար եվրո արժողությամբ պայուսակով քայլեր՝ Քոչարյանն անձամբ դա թույլ չէր տա: Ինչ-որ մեկը կարո՞ղ էր ասել, որ Քոչարյանի կինը ինչ-որ որոշումներ է կայացնում, իսկ Փաշինյանի կինը փաստացի ղեկավարում  է երկիրը՝ անօրինական կինը՝ незаконная жена: Հասկանալի կլիներ, եթե գոնե ամուսնացած լինեին, բայց անօրինական կինը...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image