94 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կինը՝ Բերնադեթ Շիրակը։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
Մայիսի 18-ին նա նշել էր իր տարեդարձը։ Բերնադեթ Շիրակը պատմության մեջ միակ Առաջին տիկինն է եղել, ով զբաղեցրել է ընտրական քաղաքական պաշտոններ։
1971 թվականին եղել է Սարանի համայնքային խորհրդի անդամ, 1979-2015 թվականին իրականացրել է Կորեզի դեպարտամենտի ղեկավարի գլխավոր խորհրդականի պարտականությունները։