«Հրապարակի» հետ զրույցում ՊՆ նախկին մասնաշենքում բնակություն հաստատած քաղաքացիները, որոնց երեկ բռնի ուժով բերման էին ենթարկել՝ հեռացնելով շենքից, նշել էին, որ ոստիկաններից մեկը աչքի է ընկել անտակտ պահվածքով։
Նրանց խոսքով՝ գործողությունների ժամանակ կանանցից մեկը ոստիկաններից ժամանակ է խնդրել, որպեսզի հագնվի, նոր լքի տարածքը, սակայն ոստիկանը պնդել է, թե իր մոտ էլ կարող է հագնվել։
«Ուրեմն ես կուզենամ, որ տվյալ անձնավորության կինը, իմ դիմաց հանվեր ու հագնվեր։ Բա նման արտահայտությու՞ն են անում»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց շենքում բնակություն հաստատած զինվորականներից մեկը։
Հիշեցնենք, որ ակցիան այսօր էլ շարունակվում է։ Նրանք գիշերն անցկացրել են այստեղ ու պնդում , որ որևէ դեպքում չեն պատրաստվում լքել տարածքը։