Միջազգային

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Անկարայից եկող տեղեկատվությանը, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

«Սա, անշուշտ, մեծ հետաքրքրություն առաջացնող միջոցառում է, այդ թվում՝ մեր հետաքրքրությունը։ Մենք, իհարկե, կհետևենք Անկարայից եկող բոլոր նորություններին և տեղեկատվությանը», - ըստ «Ինտերֆաքս»-ի՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների արտահայտություններն ու հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ մինչ այժմ «առճակատման ​​բնույթի» են եղել.

«Այս գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում մենք լսել ենք մեր երկրի վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ։ Ցավոք, դրանք կառուցողական ներգրավվածության և երկխոսության մասին հայտարարություններ չէին, այլ՝ առճակատման բնույթի հայտարարություններ»։

Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվան իր որոշումներն ու փաստաթղթերը կհիմնի գագաթնաժողովի արդյունքների վրա.

«Դե, կտեսնենք, թե ինչ փաստաթղթերի կհանգեցնի սա, ինչ հայտարարություններ կարվեն, ինչ փաստաթղթեր կստորագրվեն, ինչ կխոսվի երկկողմ հանդիպումներում, որոնք տեղի են ունենում նիստերի ընթացքում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image