Միջազգային

Ասել է, որ Թեհրանից նոր առաջարկներ է ստացել

Ասել է, որ Թեհրանից նոր առաջարկներ է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից նոր առաջարկներ է ստացել։ Այդ հայտարարությունը նա արել է Պակիստան ամերիկացի բանակցողների մեկնումը հետաձգելու մասին հայտնի դառնալուց հետո։

Ֆլորիդայից մեկնելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ նախագահ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններից առաջ Իրանի առաջարկները ամերիկյան կողմին պետք է որ ավելի լավը լինեն։

«Հետաքրքիր է այն, որ երբ ես բանակցությունները չեղարկեցի, 10 րոպե հետո մենք ստացանք նոր առաջարկներ, որոնք շատ ավելի լավն են»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաեւ ասել է, որ իրանցիները շատ բան են առաջարկել, սակայն դա դեռ բավական չէ։ Միաժամանակ նաեւ շեշտել է, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա եւ բոլոր «հաղթաթղթերը հիմա ԱՄՆ ձեռքում են»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image