ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը եւ ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։ Բանն այն է, որ Վարդանյանը գործին ոչ թե ուղղակի է առնչվում, այլ հարցաքննվել է միայն այն պատճառով, որ Բաբայանի ձերբակալությունից օրեր առաջ երկար հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Վարդանյանը երեկ պարզաբանեց, թե ինչ է խոսել Բաբայանի հետ. «Ես ընդամենը հեռախոսազրույց եմ ունեցել եւ այդ կապակցությամբ ընդամենը բացատրություն եմ տվել... Քննարկել ենք ՍԴ որոշումը, ինքը պաշտպանում էր, ես քննադատում էի բավականին կոշտ»։ Վստա՞հ եք, որ Ձեզ չեն մեղադրի նախկինների հետ շփման ու «դավաճանության» մեջ… Բայց Վարդանյանը հումորը չընկալեց․ «Լսեք, Արսեն Բաբայանին ես ճանաչում եմ, ի դեպ՝ շատ մարդ եմ ճանաչում Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Այդ թեման դադարեցրեք»։ Հետո փորձեց արդարանալ. «Արսեն Բաբայանի հետ, կարծում եմ, տեսել եք, որ ֆեյսբուքյան լուրջ քննարկումներ ենք ունեցել, մեկս մյուսին խիստ քննադատել ենք, եւ, հաստատ, մեր հարաբերությունները չի կարելի բնութագրել ջերմ ընկերային կամ գործընկերային։ Հոկտեմբերի 21-ին զարմանալիորեն զանգ ստացա Արսեն Բաբայանից, ով փորձեց պաշտպանել ՍԴ որոշումը, ես էլ իմ դիրքորոշումը ներկայացրեցի բավականին կոշտ»։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ուն...
Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ -...
×
❮
❯