«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար․ գիտեմ՝ սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք»,- այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էիք։ Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք։
Վերադառնալու ենք ավելի հպարտ, ավելի ուժեղ ու ավելի մասին»,- մասնագետի խոսքը մեջբերել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը»,-նշել է նա: