Հասարակություն

Փաշինյանը կներգրավվի՞ որպես մեղադրյալ

 Փաշինյանը կներգրավվի՞ որպես մեղադրյալ

Այս պահի դրությամբ գործի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ծանոթացման փուլում է գտնվում։ Քրեական գործը դատախազության նախաձեռնությամբ տեղափոխվել է ՔԿ, վարույթ ընդունվել, այժմ ԶՔԳՎ-ում ծանոթանում են գործին, պետք է ծանոթանալ, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քարամյանը՝ անդրադառնալ զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ դիտարկումներին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Փաշինյանին։

«Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի, քննության ընթացքում պետք է պարզաբանվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image