Հասարակություն

Քաղաքացիները փակել են Բագրավան- Ջրափի ճանապարհը (լուսանկարներ)

Քաղաքացիները փակել են Բագրավան- Ջրափի ճանապարհը (լուսանկարներ)

Մոտ մեկ ժամ է,  Շիրակի մարզի բնակիչները փակել են Բագրավան-Ջրափի ճանապարհը՝ պահանջելով  լուծել  ճանապարհների հարցը, որոնք քարուքանդ, անմխիթար վիճակում են: Հանդիպում են պահանջում կառավարության անդամների հետ:

Նշենք, սակայն, որ մինչ այս պահը քաղաքացիների հետ չի հանդիպել անգամ մարզպետարանի ներկայացուցիչներից որևէ մեկը: Տեղում մարզային ոստիկանության աշխատակիցներն են, որոնք փորձում են համոզել քաղաքացիներին, որպեսզի մեքենաները դուրս բերեն մայթեզրից, բացեն ճանապարհը, սակայն այն շարունակում է փակ մնալ,  բեռնատար և մարդատար ավտոմեքենաների վարորդներն ստիպված են  սպասել:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image