Քաղաքականություն

ԱԳՆ-ն պատասխանել է մեր հարցմանը

ԱԳՆ-ն պատասխանել է մեր հարցմանը

Սիրիայում հայտնի դեպքերը սկսվելուց հետո լուր ստացվեց, որ ՀՀ հյուպատոսը նախ հեռացել է Հալեպից, ապա ՀՀ դեսպանությունը` Դամասկոսից` տեղափոխվել են Լիբանան`այնտեղից են աշխատում։ 

«Հրապարակը» դեկտեմբերի 13-ին ԱԳՆ հարցում էր ուղարկել. որտե՞ղ է հիմա գտնվում Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսը և ինչ աշխատանքներն են իրականացվում սիրիահայերին օժանդակելու համար: Պատասխանը ստացել ենք միայն այսօր՝ դեկտեմբերի 25-ին։ ԱԳՆ-ից պատասխանել են․

«Դեկտեմբերի 16-ից Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը, իսկ դեկտեմբերի 18-ից՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսել են աշխատանքները, համապատասխանաբար` Դամասկոսում և Հալեպում»։ Գրել են նաև, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված, Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը մեկ շաբաթ աշխատանքները ժամանակավորապես, արտակարգ ռեժիմով իրականացրել է Բեյրութից։ Հետաքրքրվել էինք նաև, թե Սիրիայում քանի հայ է դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին:

Պատասխանել են․«Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակի առաջին օրերից գործարկված թեժ գծով, ընդհանուր առմամբ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ... Դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը հիմնականում վերաբերել են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների տրամադրմանն ու անձնագրերի ստացմանը։ Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով»։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image