Հասարակության մեջ «խեղճացածի» կոմպլեքսը սերմանելու և պարտադրելու քաղաքականությունը մարդկանց կառավարման ամենաազդեցիկ ու նենգ մեթոդներից մեկն է։
Մեզ մշտապես վախեցնում են պատերազմով և պահանջում են մեր իսկ ինքնությունից հրաժարվել իբր «խաղաղության» դիմաց ( ինչը իրական խաղաղության հետ ոչ մի կապ չունի) , որը իրականում հանդիսանում է ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի մեջ «ներդրված» մտավոր քաղցկեղային ուռուցք ՝ փոխարենը առաջարկելով «ուտելիք և զվարճանքներ»։
Անդադար խոսքերը, թե իբր հենց նվաստացման մեջ, թուլության մեջ և արժանապատվության կորստի մեջ մենք կգտնենք «փրկություն», հենց այդ խոսքերն են ներքուստ ջարդում մարդկանց։ Մարդը կարող է ապրել սոված և ծարավ , բայց արժանապատվության կորուստը և խեղճությունը սպանում է ավելի դաժան, քան գնդակն կամ դանակը։
Ի դեպ, նվաստացված «խղճի» կոմպլեքսի պարտադրումը տարբեր ռեժիմների կողմից բազմիցս կիրառվել է։ Բավական է հիշել նացիստական համակենտրոնացման ճամբարները Մեծ Հայրենական Պատերազմի ժամանակ։ Հիշե՛ք մեթոդը․ թե ինչպես Բուխենվալդ կամ Աուշվից հասնելու պահից մարդուն նախևառաջ զրկում էին անունից, ազգանունից, ազգային ինքնությունից և փոխարենը դաստակին համար էին դաջում։ Ինչո՞ւ։ Շատ պարզ է․ նվաստացված մարդն կորցնում է պայքարելու իմաստը, նա ներսից կոտրված է և այդպիսի մարդուն կառավարելը չափազանց հեշտ է։ Ահա թե ինչու համակենտրոնացման ճամբարների գերիները անխոս, կամավոր քայլում էին դեպի գազախցիկները։
Նույնը էին անում թուրքերը, երբ Դեյր-Էզ-Զորի անապատով տանում էին ոչնչացման հարյուր հազարավոր հայերի․ մինչ այդ նրանց սարսափելի տանջելով և նվաստացնելով՝ փաստացի կոտրելով մարդկանց դիմադրելու կամքը։ Նույն մեթոդն էր կիրառվում նաև արցախցիների նկատմամբ Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից, երբ 9 ամիս սովի էր մատնում արցախահայերին։
Այս ամենի գիտակցումն է հանդիսանում երկրի ու ժողովրդի գոյատևման առանցքային «մենթալ» գործոններից մեկը։
ԵՒ իզուր չէ, որ Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» գլոբալ կոնցեպտի շրջանակում առաջնային խնդիրներից մեկն է համարում մարդկանց ոտնահարված արժանապատվության վերականգնումը և դուրս բերումը մարդկանց «խեղճացած» վիճակից։
Ծառուկյանն ասում է․ մենք աշխարհից «ողորմության» խղճուկ ու նվաստված «խնդրատուն» չենք, մենք Ազգ ենք, որի համար արժանապատվությունը բնական վիճակ է, և մենք չենք կարող ֆիզիկապես գոյատևել կոտրված (խեղճացած) վիճակում ։Դա անհնար է։ Հայ ժողովրդի մոտ գոյություն ունեն հսկայական ինտելեկտուալ, տնտեսական, դիվանագիտական և պարզապես մարդկային ռեսուրսներ։ Սփյուռք + Մայր Հայաստան միասին ապահովում են այնպիսի ներքին ներուժ երկրի վերականգնման և զարգացման համար, ինչն աշխարհում շատ քիչ ժողովուրդների ու պետությունների մոտ կարելի է գտնել։
Սա իրականություն է, որը մեզ համոզում են չնկատել և պարզապես «գոյատևել» ապավինելով սրա-նրա «բարի վերաբերմունքին»։
Պարզապես հիշեք, որ Մենք բոլորս արժանապատիվ զավակներնենք Հայ ժողովրդի, և մենք վախը սրտում և «վիզներս ծուռ» խեղճ ապրող նվաստացած մարդիկ չենք։
Եվ այո՝ մեր երկրի վերականգնումը պետք է սկսվի հենց մեզանից ...յուրաքանչյուրից։
Ամեն մեկիս եզակի դերը հասկանալուց՝ երկրի վերածննդի և մեր Ազգի պատմության մեջ։
Արժանապատվությունը, ինքնահարգանքը և միասին լինելու ձգտումը՝ ահա մեր գոյատևման, վերականգնման և զարգացման միակ հնարավորությունը։
Մենք խեղճ չենք։
Արման Աբովյան