Քաղաքականություն

Դեսպանները կհավաքվեն. ուր են այցելելու

Դեսպանները կհավաքվեն. ուր են այցելելու

Այս օրերին Հայաստան են ժամանել արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպանները` տեղի է ունենալու ավանդական դեսպանահավաքը։ Ավանդաբար գրեթե ամեն տարի` օգոստոս ամսին դեսպաններին հրավիրում են հայրենիք, մի քանի օր նրանց հետ քննարկումներ են անցկացնում, հարցեր են ճշգտրվում, առաջիկա աշխատանքների հրահանգներ են իջեցվում։

Նախորդ տարիներին շատ հաճախ դեսպանները այդ հավաքների ժամանակ այցելել են Արցախ, գնացել են ռազմաճակատի գիծ, զորամասեր, լսել են Արցախի ՊՆ նախարարներին։ 

Այս տարի, բնականաբար, Արցախ չեն գնալու։ Մեր տեղեկություններով` հավաքը տեղի է ունենալու Դիլիջանում։ 2 կամ 3-օրյա հավաք է կայանելու։ Մեզ տեղեկացրեցին, որ հնարավոր է՝ դեսպաններին նախ ուղեկցեն Կիրանց, ցույց տան սահմանը, ապա Դիլիջանում կկայանան լիագումար նիստերը, որոնց մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Մեր տեղեկություններով` դեսպաններին նաեւ տանելու են Արմաշ համայնք, որտեղ ցուցադրելու են սահմանային մի կառույց, որի գործունեությունն իրականացվում է պաշտպանական նպատակով։ Այսինքն` փորձում են ավանդույթները պահպանել, դեսպաններին ցույց տալ, թե ինչպիսին է երկրի պաշտպանվածությունը եւ որոնք են անվտանգային խնդիրները։ 

Դեսպանահավաքը կավարտվի Երեւանում` նախարարությունում վերջնական ամփոփմամբ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image