Քաղաքականություն

Խոշոր գծատերը նշանակվելու է գծերը հսկող կառույցի ղեկավար

Խոշոր գծատերը նշանակվելու է գծերը հսկող կառույցի ղեկավար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է հերթական սկանդալային նշանակումն անել` Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Դավիթ հոլդինգի» տնօրեն, մայրաքաղաքի խոշոր գծերից մեկի տնօրեն Արմեն Բեգունյանին։

Այս նշանակման խայտառակությունն այն չի լինելու, որ փաստացի խոշոր գծատերը նշանակվելու է գծերը հսկող կառույցի ղեկավար, այլ այն, որ Բեգունյանը քաղաքապետարանի նկատմամբ մեծ պարտքեր է կուտակել եւ նախկին պետի միջոցով ջրել է պարտքերը։ Բանն այն է, որ ՓԲԸ նախկին տնօրեն Արման Մխիթարյանը կոռուպցիոն սկանդալի պատճառով, առանց ազատման դիմումի, ամիսներ առաջ լքել է պաշտոնը, ինչպես նաեւ՝ Հայաստանը, եւ բնակություն հաստատել  ԱՄՆ-ում։ «Երեւանտրանսի» տնօրեն աշխատելու ընթացքում Մխիթարյանը, այսպես կոչված, հանցավոր համաձայնության է եկել Բեգունյանի հետ, որին պատկանող ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել քաղաքապետարանի նկատմամբ․ խոսքը մոտ 240 միլիոնի մասին է, սպասարկել է 10 երթուղի։ Մխիթարյանը «ջրել» է Բեգունյանի պարտքերը՝ դրա դիմաց ստանալով իր «փայը», սակայն, երբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, արտագաղթել է։ Եվ զավեշտն այն է, որ Հայկ Մարությանի մտերիմ Մխիթարյանը կոռուպցիոն սկանդալի համար ոչ միայն անպատիժ է մնացել ու կարողացել է ճողոպրել երկրից, այլեւ օտար ափերից բարեխոսում է Բեգունյանի համար։ Մեզ ասացին, որ Մխիթարյանն է խնդրել Մարությանին՝ իր փոխարեն պաշտոնի նշանակել Բեգունյանին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի ծառայությունով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Դեռեւս նրա նշանակման ժամանակ՝ 2019-ին, մենք գրել էինք, որ տարօրինակ է Մարությանի ճաշակը, ով, փաստորեն, մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքները համակարգելու գործը վստահել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին։ Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանից, ով նաեւ տրանսպորտի գծով համակարգող է, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image