Քաղաքականություն

Նարեկ Կարապետյան․ Պատրաստ էինք նման զարգացումներին, պայքարը շարունակվելու է մինչև վերջ

Նարեկ Կարապետյան․ Պատրաստ էինք նման զարգացումներին, պայքարը շարունակվելու է մինչև վերջ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կուսակիցների կալանավորումներին՝ նշելով, որ նման սցենարները նախապես քննարկված և սպասելի էին իրենց թիմի համար։

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացի մեկնարկից առաջ թիմի անդամները պայմանավորվել էին, որ կարող են բախվել տարբեր ճնշումների և նույնիսկ ավելի բարդ իրավիճակների, սակայն միաձայն որոշել էին շարունակել պայքարը մինչև վերջ՝ հանուն հայրենիքի և ժողովրդի։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է նաև իրեն մեկուսացնեն ընտրական գործընթացներից ձերբակալության միջոցով, Կարապետյանը նշել է, որ նման հավանականությունը հաշվի էին առել նախապես։ Նրա խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեին, որ ընտրություններից առաջ կարող են փորձեր արվել խաթարելու իրենց կազմակերպչական աշխատանքը, ուստի համապատասխան քայլեր էին ձեռնարկել։

Կարապետյանը ընդգծել է, որ թիմի յուրաքանչյուր անդամ ունի իրեն փոխարինող անձ, որպեսզի որևէ ճնշում կամ կալանավորում չխոչընդոտի շարժման գործունեությանը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ պայքարը շարունակվելու է, նշելով, որ մինչև իրենց պատկերացրած «հաղթական ավարտը» մնացել է ընդամենը մի քանի օր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image