Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ դատարանը դեռ չի հայտարարել որոշման հրապարակման հստակ ժամկետը։