«Հրապարակի» տրամադրության տակ կան լուսանկարներ, որոնք վկայում են, թե ինչ ազդեցություն են թողել երեկ ադրբեջանական զինուժի կողմից ֆոսֆորային զինատեսակները․ այն հատվածներում, որտեղ դրանք կիրառվել են, կովեր են սատկել։ Բնականաբար, ոչնչացման վտանգի տակ է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով արգելված զենքի, տեղանքի՝ Արցախի անտառների կենդանական աշխարհը․ տարբեր կենդանատեսակներ կարող են հայտնվել ոչնչացման շեմին։ Հնարավոր է, որ այնտեղ լինեն հակառակորդից պատսպարված զինվորներ։ Ինչպես տեղեկացրել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Ֆոսֆորային սպառազինությունների հիմնական բնութագրիչը՝ շնչառական օրգանները ախտահարող խտացված թթվածնի օրթոֆոսֆորային թթվի ու ստերնիտի պարունակությունն է։ Իսկ այս զենքերի գործածումն արգելված է, քանի որ նման զինատեսակների օգտագործումը հնարավորություն չի տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։ Չնայած դրան, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է․ թե իր սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ ունի։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությ...
Հայաստանի քաղաքական դաշտում իրավիճակը կրկին շիկանում է։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտն...
«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն...
Առյուծի անկումը չեք մարսելու, չենք թողնելու մարսեք...
Երևանի կենդանաբանական այգին այսօր տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը` ալբինոս տես...
Սկանդալային դեպք` Արթիկի քաղաքապետարանում
«Հրապարակ»-ի տեղեկություներով` այսօր` հուլիսի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Արթիկի գլխավո...
×
❮
❯



