Հասարակություն

Հիմա տգետն ո՞վ է

Հիմա տգետն ո՞վ է

Ամեն անգամ մեզ թվում է, թե այլեւս սպառել ենք Նիկոլ Փաշինյանի հակապետական քայլերի, հակազգային ելույթների, հակահայ կեցվածքի հերթական դրսեւորումների վրա զարմանալու ռեսուրսը, որովհետեւ նախորդ հայտարարությունից, նախորդ քայլից հետո էլ հնարավոր չէ ապշել: Բայց պարզվում է` մենք «թերագնահատում» ենք վարչապետի աթոռին նստած անձին` նրա «զինանոցում» դեռ ինչե՜ր կան պահված, որ դեռ լույս աշխարհ են գալու: Դատավորներին՝ վնգստացող, դիվանագետներին` կոշիկ լիզող, զինվորականներին` դասալիք ու դավաճան, չինովնիկներին` կոֆե խմող, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին «մերկացնող» հարցեր ուղղող Փաշինյանը ոչ միայն մերժում է Անկախության հռչակագիրն ու Մասիս սարը, Իգդիրն ու Վանը, ցեղասպանությունն ու Հայ դատը, Արեւմտյան Հայաստանը հավասարեցնում ֆեյք հասկացության` «Արեւմտյան Ադրբեջանի» հետ:

Ոչ միայն ասում է, որ Արցախը մեր վզին գցված օղ էր, որը խեղդում էր մեզ, տասնյակ ու հարյուրավոր տարիներ Հայաստանին պատկանող հողերն ու ճանապարհներն է թշնամուն հանձնում, այլեւ իր սուպերվարչապետությունը սահմանող Սահմանադրությունն է ժխտում: Նոր տերմիններ է դնում շրջանառության մեջ: Նրան թվում է, որ եթե չասաց, որ Գյումրիում իշխանությունը խլում ենք ժողովրդի քվեն ստացած Բալասանյան դաշինքից, իսկ Հովիկ Աղազարյանի մանդատը`  2021-ին ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած անձից, այլ այդ գործընթացներին ուրիշ անուններ տվեց, դրանք դադարում են անօրինական լինելուց: Մարդիկ, իր կնոջ որակումով, այնքան տգետ են, որ չեն հասկանալու, որ Բալասանյանների դեմ հարուցված քրեական գործերը, Աղազարյանի դեմ կիրառվող տեռորն օրենքի խախտում են: Որ եթե ասում է` «խնդրել եմ, այլ ոչ թե հորդորել, որ մանդատը դնի», դրանով ինքը օրենք չի խախտում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image